ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրեդի Քեմպֆը ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց «Բեթհովեն-Ռախմանինով» խորագրով համերգային ծրագիրը։ Նվագախմբի հետ ելույթ ունեցավ նվագախմբի ռեզիդենտ արտիստ, անվանի դաշնակահար Ֆրեդի Քեմպֆը։ Համերգային ծրագրում հնչեցին Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և  Սերգեյ Ռախմանինովի Թիվ 2 սիմֆոնիան։  

Ֆրեդի Քեմպֆն իր ստեղծագործական կյանքում ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն դահլիճներում, հանդես է եկել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բազմիցս ելույթներ է ունեցել։ Խոսելով համագործակցության մասին՝ Քեմպֆն ասում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները երաժշտությունը մատուցում են պրոֆեսիոնալ մակարդակով. «Ինձ համար միշտ հաճելի է աշխատել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի երաժիշտների հետ։ Նրանք շատ էներգիա ունեն, ձգտում են լինել ավելի լավը, ինչը գնահատում եմ, ուստի հաճույքով համագործակցում եմ նվագախմբի հետ»։

Դաշանակահարը նկատում է, որ էմոցիոնալ մեծ կապ է զգում Բեթհովենի ու նրա արվեստի հետ. «Բնական է իմ կապը, և Բեթհովեն նվագելիս շատ չեմ մտածում։ Կարելի է ասել՝ դա ինձ համար հարազատ երաժշտություն է. հայրս գերմանացի է, և Գերմանիայի մշակույթն ամուր է իմ սրտում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular