ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական գերատեսչություններն իրար մեղադրում են ստախոսության մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն 2 օր է՝ Հայաստանի դատախազությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ մեկ հարցի շուրջ։ Ի վերջո դատական գործերի մակագրման համակարգի համար առգրավված բանալիները վերադարձվե՞լ են դատական դեպարտամենտին, թե՞ ոչ։ Հիշեցնենք նախօրեին գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են դատական դեպարտամենտին։ Կարճ ժամանակ անց ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, թե որևէ բանալի չի վերադարձվել։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նույն օրը երեկ երեկոյան պնդեց, թե բանալիները վերադարձվել են՝ ԲԴԽ-ին մեղադրելով ստախոսության մեջ։ Երեկ էլ աշխատանքային օրվա ավարտին Բարձրագույն դատական խորհուրդը կրկին հայտարարություն է տարածել և ստախոսության մեջ մեղադրել դատախազությանը՝ նշելով, որ մարտի 18-ի, ժամը 18։00-ի դրությամբ չեն ստացել առգրավված բանալիները։

Հայաստանի իրավական համակարգում ստեղծված քաոսն այլևս վտանգավոր չափերի է հասնում։ Երկու պետական կարևոր կառույցներ չեն կարողանում իրար մեջ պարզել, թե ով է սուտ խոսում և ով է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։ Մեկը մյուսին մեղադրելով, մեղադրանքներ հասցեագրելով՝ այս կառույցները, ըստ էության, վտանգավոր նախադեպ են ստեղծում՝ հանրության մեջ կրկին ամրագրելով պետական համակարգի անգործունակության և ստախոսության արմատավորված թեզերը։

Այն, որ փաշինյանական իշխանությունը չի կարողանում աշխատանքի հստակ դասավորում իրականացնել, բաշխել պարտականությունները, որևէ մեկի մոտ այլևս կասկած չի հարուցում։ Առավել ևս այս իրավիճակում, երբ դատական գործերի մակագրման համակարգի բանալիների առգրավումը քաղաքական լուրջ ցնցումների տեղիք էր տվել։ Հիշեցնենք, որ այդ համակարգով իրականացվում է գործերի մակագրումը` տարբեր դատավորների միջև պահպանելով գործերի բաշխման անաչառությունը։ Իսկ Ազգային անվտանգության ծառայությունը առգրավել էր համակարգիչները, և մակագրումը կրկին իրականացնում էին դատարանների նախագահները՝ իրենց կամայական որոշումներով։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները հայտնվում էին կալանքի տակ՝ իշխանությանը հավատարիմ դատավորների ձեռքով։ Իսկ անաչառ և անկախ դատավորներին զրկում էին իրական արդարադատություն իրականացնելուց։ Փաստենք, որ Հայաստանում խաթարված է ոչ միայն արդարադատությունը, այլ նաև  արդարադատության համակարգն ընդհանրապես։

Արթուր Տիգրանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular