ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջիկայում կվատթարանա քրեական իրավիճակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021 թվականի ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 14,3 տոկոսով կամ 3077 դեպքով։ Երեկ կայացած ասուլիսում այդ մասին նշել է ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով անցած տարվա ընթացքում 30245 հանցագործության դեպք է գրանցվել։ Աճել են սպանությունների, սպանության փորձի, զենքի կամ որպես զենքի օգտագործված առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության, գողության, խարդախության և այլ դեպքերը։

Ոստիկանապետի տեղակալը նաև պնդել է, թե 2021 թվականի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած գրեթե բոլոր հնչեղություն ունեցող սպանությունները բացահայտվել են։ Ոստիկանությունը, վիճակագրական տվյալներ ներկայացնելով, ամենևին էլ մտադիր չէ արձանագրել իր ունեցած պատասխանատվությունը հանցագործությունների ընդհանուր թվի աճի մեջ։ Հանցավորությունների թվի աճը, հատկապես, սպանությունների և մարդու կյանքի դեմ հանցագործությունների առումով, բացառապես քաղաքական պատճառներ ունի։ Երբ Հայաստանի իրավապահ համակարգը զբաղված է գործող վարչախմբի ու նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների հետապնդումներով՝ բողոքի ակցիաների ժամանակ հարյուրներով ոստիկաններ տեղակայելով և բռնություններ գործադրելով ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ, երկիրն ընդամենը մեկ ճանապարհ ունի՝ վերածվելու 30-ականների Չիկագոյի։

Ցանկացած իրավիճակում, երբ երկրում լարվում է ներքաղաքական իրավիճակը, և իշխանությունները սկսում են ավելի շատ կենտրոնանալ ընդդիմադիրների հետապնդումների վրա, հանցավորության մակարդակը անշեղորեն աճում է։ Մինչդեռ իրավապահների իրական բան ու գործը հենց այդ հանցագործությունները բացահայտելն է, այլ ոչ իշխանության քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելը։ 2022 թվականը ևս բացառություն չի լինելու, կաճի հանցավորության ծավալները, քանի որ այս տարի ևս ոստիկանությունն առավելապես զբաղված է լինելու Նիկոլ Փաշինյանի ընդդիմությանը հետապնդելու բուռն գործունեությամբ։

Մարկ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular