ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգոր Դանիելյանի հուզիչ շնորհավորանքը կնոջ ծննդյան առիթով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հունվարի 11-ին սիրված եւ ճանաչված դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը նշում էր  ծննդյան 33-րդ տարեդարձը։ Իսկ այսօր՝ հունվարի 19-ին էլ 33-ամյակը տոնում է նրա կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը։ Եվ եթե ամուսնու ծննդյան օրը Հռիփսիմեն սոցցանցերում շնորհավորել էր Գրիգորին ու ցուցադրել իր անակնկալը, ապա այժմ հերթը Գրիգորինն է։

Կնոջ ծննդյան առիթով դերասանը Instagram-ում հրապարակել է Հռիփսիմեի լուսանկարը եւ գրել.

 

«Մարդ, ում համար գժվել եմ, գժվում եմ ու շարունակելու եմ գժվել։ Իմ կյանքին գույն տվող իմ սիրտ, իմ թթվածին, իմ ամեն ինչ, շնորհակալ եմ Աստծուն, որ Քեզ ունեմ։ Ուզում եմ, որ միշտ ժպտաս, լինես առողջ ու իմ կողքին։ Շնորհավոր ծնունդդ իմ ՍԵՐ»,- շնորհավորել է երջանիկ ամուսինը։

Իսկ մենք նշենք, որ Գրիգորն ու Հռիփսիմեն այժմ սպասում են իրենց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, եւ փոքրիկ Ալբերտոն շուտով եղբայր կունենա։ 

NEWS.am STYLE

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular