ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


-33C.Գագիկ Սուրենյանը սարսափելի կանխատեսում է անում. ահա թե մինչև երբ և ինչքան կիջնի...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արկտիկական ցուրտ օդի եւ հզոր անտիցիկլոնի ներթափանցման հետեւանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը շարունակում է շատ ցածր արժեք ունենալ: Այս պահին այն կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով: Այդ մասին armtimes.com-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Արդեն ժամը 13:00-ն է, բայց Աշոցքում դեռ -24 աստիճան է, Երեւանում -9...-11: Ավելին՝ անցած գիշեր ունեցել ենք խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբeuիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները: Աշոցքում, օրինակ, գրանցվել է -33, Գյումրիում, Ծաղկահովիտում -30, Հրազդանում, Ապարանում՝ -28, Տաշիրում, Գավառում, Ստեփանավանում՝ -25...-26, Արարատյան դաշտում՝ -19....-22, Երեւանի ցածրադիր գոտում՝ -20...-21, բարձրադիր գոտում՝ -16...-18 աստիճան ցուրտ»,- մանրամասնեց օդերեւթութաբանը՝ ընդգծելով, որ առաջիկա գիշերը եւս սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ 1-2 աստիճանով:

Այնուհետեւ, ըստ Սուրենյանի, եղանակը մինչեւ ամսի 24-ը կմնա անփոփոխ. այսինքն՝ կպահպանվի ցածր ջերմային ֆոն եւ առանց տեղումների եղանակ: «Առաջիկա օրերին ջերմաստիճանի ոչ իջեցում, ոչ բարձրացում չի կանխատեսվում: Միայն ամսի 21-ին որոշակի ամպամածության ավելացում է նկատվելու ցերեկային ժամերին: Այդ օրը հանրապետության առանձին հատվածներում աննշան ձյան տեղումներ կարող է լինեն»,- նկատեց Սուրենյանը:

Օդերեւութաբանը նշեց, որ ներկայումս մեր երկրի տարածքում գործում են օդերեւութաբանական հետեւյալ երեւույթները. «1. Արկտիկական օդի ներթափանցում, 2. ձնածածկույթի առկայություն, 3. պարզ եղանակ, 4. հզոր անտիցիկլոն, որն ապահովում է օդի վարընթաց հոսանքներ: Այսինքն՝ սառն օդը մթնոլորտի վերին շերտերից իջնում է ստորին շերտեր, կուտակվում ցածր շերտերում: Հետաքրքիրն այն է, որ այս դեպքում Երեւանի եւ Արարատյան դաշտի ավելի բարձր գոտում օդի ջերմաստիճանն ավելի բարձր է լինում, քան ցածրադիր գոտիներում: Օրինակ, այսօր գիշերը Երեւանի բարձրադիր գոտում ջերմաստիճանը եղել է -16...-18 աստիճան, իսկ ցածրադիր գոտում հասել է մինչեւ -21 աստիճանի: Դա պայմանավորված է նրանով, որ սառը օդը, ունենալով մեծ կշիռ եւ մեծ խտություն, բարձրադիր վայրերից իջնում է ցածրադիր վայրեր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular