ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում Boeing 737 օդանավ է կործանվել. դրանում 132 մարդ է եղել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի հարավում կործանվել է  China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 օդանավը։ Զոհերի մասին տվյալներ դեռ չկան։ Վթարի մասին տեղեկությունը հաստատել է ՉԺՀ-ի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռում եղել է 132 մարդ՝ անձնակազմի ինը անդամ և 123 ուղևոր։

Ենթադրյալ կործանման վայրը գտնվում է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանի լեռնային տարածքում: Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, այնտեղ են շտապել փրկարարները։

Ավիաընկերությունը Boeing-ը շահագործում է 2015 թվականից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular