ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացասական գործոններն ավելի նշանակալի են, այդ պատճառով կանխատեսվում է տնտեսական աճի տեմպի դանդաղում. Արմեն Քթոյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Fitch ratings» վարկանիշային գործակալությունը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը։ Ընդ որում, ոչ միայն «Fitch ratings»-ը, այլ նաև տարբեր միջազգային գործակալություններ արձանագրում են Հայաստանի տնտեսության լրջագույն անկումը ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում:

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի հետ: Վերջինիս կարծիքով՝ այստեղ ավելի կարևոր է այն փաստը, որ գործակալությունը չի նվազեցրել մեր երկրի ռեյտինգը.

«Այո, եթե առևտրային հիմնական գործընկեր երկրում 10 տոկոս և ավելի անկում է կանխատեսվում, դա չի կարող աճի տեմպի դանդաղման վրա ազդեցություն չունենալ: Մյուս կողմից, այս ամենով հանդերձ, կարևոր է արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը, չնայած բացասական գործոններին, ֆինանսատնտեսական, արտաբյուջետային արժութային կայունությունը պահպանում է և այդ պատճառով, նույն աճի մասով կանխատեսումները վատացնելով, Հայաստանի վարկանիշը Fitch-ը փոփոխության չի ենթարկել: Այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ երկարաժամկետ պարտավորությունների կատարման մասով էական ռիսկ չունեցող երկիր»:

Մեր այն դիտարկմանը, որ պատերազմի սկզբից ի վեր տասնյակ հազարավոր ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ տեղափոխվել են Հայաստան՝ այստեղ տեղափոխելով նաև իրենց բիզնեսը, տնտեսագետը պատասխանեց.

«Դա հակակշռող գործոն է: Մենք այսօր ունենք տնտեսական աճի վրա բացասաբար ազդող շատ գործոններ և ունենք դրական ազդողներ: Դրանք որոշակիորեն հակակշռում են բացասականներին, բայց դրանք այնքան շատ չեն, որ կարողանանք ասել՝ մեկը մյուսին հակակշռում է: Այս պահին բացասական գործոններն ավելի նշանակալի են, այդ պատճառով կանխատեսվում է աճի տեմպի դանդաղում, մյուս կողմից, եթե հակակշռող գործոններ չլինեին, դանդաղումը, միգուցե, ավելի մեծ չափով լիներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ռազմական գործողությունները որքան կտևեն»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular