Պատրաստ եմ քննարկել Դոնբասի ու Ղրիմի ճանաչման հարցը․ Զելենսկին հայտնել է, թե ինչի դիմաց կքննարկի այդ հարցը Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերը այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը, նշելով, որ Զելենսկին այդ մասին հայտարարել է օտարկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը բոլորի համար են։ Եվ այնտեղ ինչ-որ ելք գտնելու համար անհրաժեշտ է անել այս առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ»,- ասել է նա։