ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բալթիկ ծովի համաշխարհային օր, Նովրուզ մուսուլմանների համար, Լաոս՝ Ազգային կուսակցության օր, Լիվիա և Հորդանան՝ Արաբական լիգայի օր, Պուերտո-Ռիկո՝ Ստրկության չեղարկման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877 - Երևանին տրվել է քաղաքի կարգավիճակ:

1905 –ծնվել է ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Վիրջիլ Գեորգիուն։

1913 –ծնվել է ավիաշինարար-ճարտարագետ Սերգեյ Ադավելյանը։

1919-Անդրանիկ զորավարը հեռացել է Զանգեզուրից, որից հետո պարզ է դարձել, որ այդ տարածքը խոցելի է ադրբեջանցիների համար:

1920- սկսվել են Շուշիի հայկական ջարդերը:

1926 –ծնվել է ճարտարապետ Մարտին Միքայելյանը։

1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մարզում գտնվող նախկին հայ ռազմագերիներից կազմակերպվել է «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը:

1954- լույս է տեսել «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:

1975 –վախճանվել է գրականագետ Արամ Ինճիկյանը:

1988-ԽՍՀՄ գերագույն խորհուրդը քննարկել է ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակը և որոշում կայացրել կտրուկ քայլեր ձեռնարկել այդ տարածքում ԽՍՀՄ սահմանադրական կարգը պահպանելու համար:

1990- Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղից, որը գտնվում է Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհին սկսել են գնդակոծել հայկական համարներով ավտոմեքենաները:

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սալվադորի հետ:

2001-ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը միաձայն որոշել է ապրիլի 24-ը համարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

2007-Հայաստանի կառավարությունը որոշել է «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության 10 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 1883771 բաժնետոմսերը վաճառել «ԱրմենՏել»-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատեր «ՎիմպելԿոմ» ընկերությանը:

2014-«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բազմամարդ հանրահավաք է կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում:

2018- ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող «14+4» գործողությունների ծրագրը, ըստ նրա՝ «լինելու է մերկ ձեռքերի պայքար, բռնությանը բռնությամբ չի պատասխանվելու»:

2021-Արտակ Դավթյանն իրավունքի ուժով դարձել է գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված և ներկայացվել զինված ուժերին, թեև վարչական դատարանն արձանագրել էր, որ Օնիկ Գասպարյանին ազատելու գործընթացում իրավական հիմքեր չկան, և Գասպարյանն էլ դրանից հետո աշխատանքի էր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1312 —Ֆրանսիայի թագավոր ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի խորհրդով Հռոմի պապ Կլիմենտ 5-րդը արձակել է կաթոլիկ-եկեղեցիական-ասպետական Տամպլիերների օրդենը, ամբողջ Եվրոպայով մեկ նրանց պատկանող ունեցվածքը անցել է կամ այլ օրդեններին կամ պետականացվել է:

1613 —պուրիտանցիների (անգլիացի բողոքականներ, որոնք չեն ընդունում պաշտոնական եկեղեցու առաջնայնությունը) մի խումբ Անգլիայից ուղևորվել է Ամերիկա և սկսել կառուցել Բոստոն քաղաքը:

1633 —հենց այն տեղում որտեղ Ջորդանո Բրունոն լսել է իր մահվան դատավճիռը Գալիլեո Գալիլեյը ծունկ է խոնարհել և հրաժարվել իր գիտական հայտնագործություններից, որի շնորհիվ էլ Հռոմի պապը նրա կալանքը փոխարինել է վտարմամբ:

1675 —Անգլիայի թագավոր Կառլ 21-րդը հիմնադրել է Գրինվիչի թագավորական աստղադիտարանը, իսկ հորիզոնականը, որը անցնում է Գրինվիչով ընդունվել է որպես զրոյական հորիզոնական:

1772- ստրկությունը Անգլիայում հայտարարվել է օրենքից դուրս:

1832 - վախճանվել է գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն։

1841- ԱՄՆ-ում արտոնագրվել է օսլայի արտադրությունը։

1848 —Վենետիկը հայտարարել է իր անկախությունը Ավստրիայից, հայտարարվել է Սան-Մարինո Հանրապետությունը:

1874 —ԱՄՆ-ում առաջին անգամ տեղի է ունեցել մեծ թենիսի խաղ:

1876 —Իսպանիան ընդունել է իր սահմանադրությունը:

1882 - ԱՄՆ-ի կոնգրեսը արգելել է բազմակնությունը։

1888 - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորել են Անգլիական ֆուտբոլային լիգան։

1894 —կայացել է Ստենլիի գավաթի առաջին հոկեյի խաղը («Մոնրեալ»-ը հաղթել է «Օտտավային» 3:1 հաշվով):

1895 —Փարիզում տեղի է ունեցել կինոֆիլմի առաջին հրապարակային ցուցադրություն, դա եղել է Լյումիեր եղբայրների «Բանվորների դուրս գալը գործարանից» շարժանկարը:

1904 —լոնդոնյան «Իլյուըստրեյդ Միրրոր» ամսագրում աշխարհում առաջին անգամ հրապարակվել է գունավոր լուսանկար:

1931 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս Բարտոն Ռիխտերը:

1935 —Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվել է Իրանի:

1941– վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որը ինսուլինի հայտնաբերման համար ստացել է նոբելյան մրցանակ:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների կողմից ոչնչացվել է Խատին գյուղը:

1945 - Կահիրեում հիմնվել է Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ են մտել Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։

2016 —Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարաններում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ՝ պայթյուններ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular