ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կրկին «խաղից դուրս» է. Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքը շրջանցում է Երևանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Իրանի էներգետիկայի նախարարների հանդիպման գլխավոր հարցերից մեկը եղել է երկրների միջև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորումը Ադրբեջանի տարածքով։ Իսկ Հայաստանի մասին ոչ մի խոսք, չնայած դեռ 2016 թվականին նույն Իրանը, Ռուսաստանն ու Հայաստանը միջպետական ​​համաձայնագիր էին ստորագրել Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման մասին։ Այս ամենին ուշադրություն է հրավիրել էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

«Այսպիսով, 2018 թվականից ի վեր Ադրբեջանի հետևողական էներգետիկ քաղաքականությունն այսօր արդեն շոշափելի արդյունքներ է տալիս։ Ավելորդ է ասել, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը նույնպես բերել է նման շոշափելի (Բաքվի համար) արդյունքների և ոչ պակաս շոշափելի ռիսկեր ձևավորել մեր ազգային անվտանգության համար։ Իսկ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման հետաձգումը մինչև 2024 թվականը հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից այդ դավադիր քաղաքականության ուղղակի դրսևորումներից է»,- կարծիք է հայտնել հայ փորձագետը։

Նրա խոսքով, մենք ականատես ենք Հայաստանի շարունակական դուրս մղմանը տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցության նախագծերից «հիմա արդեն շատ ավելի վտանգավոր հետևանքներով»։

Իրանը պատրաստ է միացնել երկրի էլեկտրական ցանցերը Ադրբեջանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերին։ Այդ մասին 2021 թվականի դեկտեմբերին հայտարարել էր Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբյանը Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպմանը։

Ինչպես ավելի վաղ նշում էին հայ փորձագետները, 2018 թվականի «թավշյա հեղափոխության» արդյունքում հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման տեմպերը կտրուկ ընկել են, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարական նախագիծն ամբողջությամբ սառեցվել է: Այսպիսով, իրականացվում է Բաքվի երկարաժամկետ սցենարը, ըստ որի՝ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը պետք է անցնի Ադրբեջանի տարածքով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular