ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանի բենեֆիսը․ ընդդիմությունը նեղը գցեց նախարարին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում երեկ բավական թեժ է եղել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ներկայացել արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ ներկայացնելու անցած տարվա բյուջեի կատարողականը, պատասխանելու լրագրողների հարցերին։ Նշենք, որ ընդդիմությունը ներկայացել էր բավականին պատկառելի կազմով, և ոչ միայն հանձնաժողովի անդամները նաև այլ հանձնաժողովի անդամներ էին եկել իրենց հարցերով նեղը գցելու Արարատ Միրզոյանին։

Ոչ պակաս մարտական կազմով էր ներկայացել նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Բացի բուն հանձնաժողովից բերել էին «Քաղաքացիական պայմանագրի» ծանր հրետանի և ընդդիմության հիմնական քննադատներից Վիգեն Խաչատրյանին, ինչպես նաև ժամանել էին խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Վարդանյանը, պատգամավոր Արփի Դավոյանը և այլոք։

Քննարկումն ի սկզբանե հենց գնաց բավական թեժ ուղղությամբ։ Ընդդիմությունը հստակ հարցերի ակնկալիքներ ուներ, և դրանց պատասխաններն այդպես էլ ընդդիմադիր պատգամավորները չստացան։ Ինքը՝ Արարատ Միրզոյանը, ընդհակառակը, երկու շատ տարօրինակ հայտարարություն արեց, նշեց, որ մարտի 10-ին Երևանին փոխանցված ադրբեջանական առաջարկներով մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկները ամբողջովին չեն հասցեագրվում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և երկրորդ հարցը վերաբերում էր Թուրքիայի հետ հարաբերություններին։

Արարատ Միրզոյանը նշել է, թե Անթալիայում կայացած հանդիպումներում Թուրքիայի արտգործնախարարի հետ պայմանավորվել են շարունակել կարգավորման գործընթացը և հասնել հարաբերությունների կարգավորման, որպեսզի բոլոր այդ բանակցությունները պսակվեն հաջողությամբ։ Մանրամասներ որպես այդպիսին Արարատ Միրզոյանը այդպես էլ չի հայտնել և նաև չի պարզաբանել, թե Ադրբեջանի ներկայացրած 5 խայտառակ և Հայաստանին կապիտուլյացիայի ենթարկող կետերում որ հատվածներն են իրենց համար ընդունելի դարձել։

Ըստ էության, ընդդիմությանը հաջողվեց հերթական անգամ Ազգային ժողովում ապացուցել, որ Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են իրենց դավաճանական օրակարգով և մտադիր չեն վայրկյան անգամ հետ կանգնել դրանից։ Փոխարենը իշխանությունը ամբողջ ուժով բղավում էր, կրկին հիշում նախկինների մասին իրենց մշտական թեզերը, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և նրանց իշխանության ներկայացուցիչներին մեղադրում՝ Հայաստանը պարտության տանելու մեջ։ Ցինիզմի այն չափաբաժինը, որ ներկայացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից, բավարար էր հունից հանելու ցանկացած համբերատար մարդու։ Այդուհանդերձ ընդդիմությունը կարողացավ մինչև վերջ մասնակցել նիստին և նեղել գործող իշխանությանը։ Իսկ հանրությունը հերթական անգամ համոզվեց, թե ում հետ գործ ունի։ 

Ավետիք Բաղդասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular