Ոսկին թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է, աշխարհաքաղաքական լարվածության պատճառով ներդրողները հրաժարվում են ռիսկային ակտիվներ գնել, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 7.5 դոլարով կամ 0.39 տոկոսով՝ մինչեւ 1937 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիս ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.81 տոկոսով՝ հասնելով 25.517 դոլարի ունցիայի դիմաց: