ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ը մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով։ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին երեկ նաև նախազգուշացում է արել նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հնարավոր խնդիրների վերաբերյալ։ Նախագահի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրյանն այս օրերին հանդիպում է Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, հիմնականում քննարկում են պրոտոկոլային հարցեր, սակայն, մեր տեղեկություններով, ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումն այլ շեշտադրումներ է պարունակել։ Դեսպանը, մասնավորապես, շեշտել է, թե Հայաստանը պետք է չափավոր դիրքորոշում որդեգրի ռուս-ուկրաինական հակամարտության հարցում։

Նվազագույնը, որ ԱՄՆ-ը պահանջում է, արտերկրում տարբեր քվեարկությունների ժամանակ ձեռնպահ քվեարկելն է Ռուսաստանի դեմ ներկայացվող տարբեր բանաձևերին։ Նախազգուշացում է արվել նաև բիզնեսի մասով, խոսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։ Ամերիկացիները նկատել են, որ հայաստանյան իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի սողանցքներ ստեղծեն ռուսական ընկերությունների և բիզնեսի համար՝ շրջանցելու պատժամիջոցները։

Ավելի վաղ, այդ դիտարկումները հայտնել էին թե՛ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, թե՛ Հայաստանում ամերիկյան կապիտալով գործող կամ ԱՄՆ-ի հետ կապեր ունեցող բիզնեսի ներկայացուցիչներին։ Դեսպանը նախագահին հայտնել է, որ կասկածելի բաներ տեսնելու դեպքում չեն բացառվում պատժամիջոցները ընդհուպ ՀՀ-ի դեմ։ Փաստացի, ամերիկացիները սկսել են մեծացնել ճնշումը Հայաստանի վրա՝ այդկերպ ճնշելով նաև ՌԴ-ին։

Սարգիս Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular