ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի հետ բանակցություններում համաձայնեցված ցանկացած գործարք կդրվի հանրաքվեի, կորոշի ժողովուրդը․ Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով։ Այս մասին հայտարարել է Ուկրիանայի նախագահ Զելենսկին՝ տեղի լրատվամիջոցին տված տված հարցազրույցում:

«Հետևաբար, ես պատրաստ եմ անել այն, ինչ անհրաժեշտ է, եթե մեր ժողովուրդը աջակցի իմ որոշումներին», - ավելացրել է Զելենսկին։

Նա ևս մեկ անգամ պնդել է իր այն որոշումը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով հանդիպելն անհրաժեշտությունն է՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

«Ես կարծում եմ, որ առանց այս հանդիպման անհնար է լիովին հասկանալ՝ ինչի դիմաց նրանք կհամաձայնեն դադարեցնել պատերազմը», - ասել է Զելենսկին։

Նշենք, որ Զելենսկին հայտնել էր, որ պատրաստ է քննարկել Դոնբասի ու Ղրիմի ճանաչման հարցը անվտանգության երաշխիքների դիմաց։

Զելենսկին ասել է․«Անկեղծ ասած, անվտանգության երաշխիքների հարցում կխոսենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին, և եթե խոսենք այս մասին, ապա կստացվի, որ դա կորոշի ոչ միայն նախագահը, այլ և՛ Ռադան, և՛ Ուկրաինայի ժողովուրդը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular