ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա Ադրբեջանի շարունակական ցեղասպանական ծրագիրն է, որը սպասարկվում է մեր իշխանության կողմից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը.

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,- ասված է հայտարարության մեջ։

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանի հետ, ով, անդրադառնալով եղանակային այս պայմաններում ադրբեջանական հանցավոր քայլին, մասնավորապես նշեց.

«Դեռ առաջին անգամ, երբ Ադրբեջանի մեջ խախտվեց գազամատակակարումը, ես արդեն ասել եմ, որ դա ոչ թե սովորական դեպք է՝ բնական կամ տեխնիկական պատճառով, այլ Ադրբեջանի հետևողական քաղաքականությունն է, որը կարելի է մեկնաբանել երկու կետով: Առաջինը՝ ստեղծել ապրելու այնպիսի պայմաններ, որ անհնարին դառնա արցախահայության բնականոն կենցաղավարումը, ընդ որում՝ միտումնավոր, չարամտորեն: Երկրորդը ցեղասպանության կանխարգելման և նրա պատժի մասին կոնվեցիայի երկրորդ հոդվածի C կետն կետն է, ցեղասպանական շարունակական ծրագիրը: Այս պահին դա անշուշտ վերաբերում է, այսպես կոչված, հինգ կետերին, որոնցով պահանջատիրությամբ հանդես է եկել Ադրբեջանը՝ Հայաստանի նկատմամբ: Եվ, քանի որ Ադրբեջանը տեսնում է, որ այստեղ չկա պետություն՝ հանձինս օրվա իշխանավորների, ևս մեկ անգամ ցույց է տալիս իր հնարավորությունները և շտապեցնում է, որ այն, ինչը պահանջում է, այն ինչ մոր օրվա իշխանությունը կոչում է խաղաղություն, օր առաջ հասնի և ինքն ավարտի այն գործողությունները, որոնց առաջին փուլն սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին:

Հարցին, թե ի՞նչ կարող է անել այսօրվա իշխանությունը, որ չի անում՝ Ադրբեջանի հանցավոր գործողությունների կանխարգելելու համար, Ալավերդյանը պատասխանեց.

«Նախ և առաջ, այն ինչ մեր իշխանությունն անում է, իր բոլոր քայլերով և հայտարարություններով պարզապես սպասարկում է թուրք-ադրբեջանական քաղաքականությունը: Իշխանությունն առնվազն բացահայտ հանդես չի գալիս Հայաստանի ժողովրդի առջև, որ վերջապես իմանանք՝ այդ ի՞նչ ծրագիր է, ի՞նչ կետերով է իրականացվելու խաղաղությունը: Առաջինը հերթին պետք է նույն այն ոգևորությամբ, որով խոսում են խաղաղության մասին, կարողանան ապահովել և Հայաստանը հանդես գա՝ որպես անվտանգության երաշխավոր, լինի դա դիվանագիտական մեթոդներով, թե այն ուղիղ կապով, որն արդեն տարուց ավելի կա վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի և Անդրբեջանի նախագահի միջև: Ինձ շատ հետաքրքիր է՝ գոնե սպասվու՞մ է մի բան, այդ կապն օգտագործվու՞մ է, թե այն միայն հանցավոր ցեղասպանական գործողությունները համաձայնեցնելու համար է, որոնք նախաձեռնում է Ադրբեջանը: Երկրորդ՝ պետք է դիմել միջազգային հանրությանը: Երրորդ՝ հստակեցնել, թե այսքան ժամանակ ո՞րն է Հայաստանի՝ որպես Արցախի ժողովրդի և տարածքային ամբողջականության երաշխավորի դերակատարությունը Հայաստանում»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular