ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոլարի գնաճը դեռ կշարունակվի մինչև տարեվերջ, և այս ընթացքում ոսկին էլ կշարունակի թանկանալ. տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ոսկու գինն աճում է, աշխարհաքաղաքական լարվածության պատճառով ներդրողները հրաժարվում են ռիսկային ակտիվներ գնել, վկայում են աճուրդների տվյալները։

Միչև ո՞ր աստիճանի կարելի է կանխատեսել գնաճը և ինչպես դա կանդրադառնա մեր տնտեսության վրա, 1or.am-ը փորձել է պարզել տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ զրույցում.

«Ոսկու գինը բարձրացնում են կենտրոնական բանկերը: Հիմա դոլարն ընկալվում է որպես ռիսկային ակտիվ՝ գնաճի պատճառով, բայց նաև այն պատճառով, որ մարդիկ տեսնում են, որ կա ռիսկ, որ անցանկալի աշխարհաքաղաքական զարգացումների դեպքում այն կարող է կիրառվել որպես զենք նույն կենտրոնական բանկերի կողմից: Մարդիկ սկսում ներդնել ոսկու մեջ, երբ սկսվում է ճգնաժամ, հետո, երբ արդեն նոր ձևաչափեր են գտնում ճգնաժամերին արձագանքելու, ոսկու գինը սկսում է կայունանալ:

Հիմա մենք ակնհայտ աճ ունենք՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանն սկսել է շեշտ դնել ոսկու վրա, դադարեցրել է ոսկու արտահանումը, այն գնվում է միանգամից Կենտրոնական բանկի կողմից և պահվում պահուստներում: Այս է պատճառը, որ ոսկին թանկանում է, և ոչ միայն Ռուսաստանում: Դոլարի գնաճը դիտվում է որպես շատ բացասական երևույթ, և իմ կանխատեսմամբ՝ այն կշարունակվի դեռ մինչև այս տարվա աշունը կամ նույնիսկ մինչև  տարեվերջ, և այս ընթացքում ոսկին էլ կշարունակի թանկանալ»:

Մեր տնտեսության վրա ոսկու գնաճի ազդեցության առումով տնտեսագետը դժվարացավ որևէ մեկնաբանություն տալ:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular