ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի խոշոր զինապահեստների ոչնչացման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ մարտի 22-ին Ռուսաստանի զինված ուժերը օդային և ծովային գերճշգրիտ հեռահար զինատեսակներ են արձակել ուկրաինական ռազմական օբյեկտների դեմ, ինչի արդյունքում ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի վառելիքի և քսանյութերի մեծ պահեստներ Լիսիչանսկ և Կրամատորսկ բնակավայրերում, հրթիռների և հրետանային զենքի պահեստ Դրուժկովկայում և զինամթերքի պահեստներ Նադեժդինկայում և Նովոալեքսանդրովսկում:

Ըստ ՊՆ-ի՝ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, հետապնդելով Ուկրաինայի ԶՈւ 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի նահանջող ստորաբաժանումներին, մեկ օրում առաջ են անցել ևս 4 կիլոմետրով և մոտեցել Նովոմիխայլովկա բնակավայրին։

Նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մի խումբ զորքեր վերահսկողության տակ են վերցրել Վերխնետորեցկոե գյուղը և շարունակում են գրոհել Ուկրաինայի Զինված ուժերի 25-րդ օդադեսանտային բրիգադի ստորաբաժանումների վրա։

Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է 83 ուկրաինական ռազմական թիրախ, օդում խոցվել է նաև ուկրաինական 6 անօդաչու թռչող սարք։

Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 236 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 185 զենիթահրթիռային համակարգ, 1547 տանկ և զրահատեխնիկա, 154 բազմակի հրթիռահրետանային կայանք, 612 դաշտային հրանոթ և ականանետ, 1343 միավոր ռազմական մեքենա, ասել է Կոնաշենկովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular