ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն ինքնին ցանկալի և ողջունելի երևույթ է, սակայն Հայաստանի և Թուրքիայի պարագայում ՀՀ տնտեսության համար առկա են բավականին էական ռիսկեր. DSA Advisory Group CJSC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
DSA Advisory Group CJSC-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Մեր իրավաբան փորձագետները գտնում են, որ առհասարակ երկու երկրների, հատկապես հարևանների միջև հարաբերությունների կարգավորումն ինքնին ցանկալի և ողջունելի երևույթ է, սակայն Հայաստանի և Թուրքիայի պարագայում ՀՀ տնտեսության համար առկա են բավականին էական ռիսկեր։ Մասնավորապես, ըստ առկա կանխատեսումների, շուկան Հայաստանում կհեղեղվի թուրքական ծագում ունեցող էժան և համեմատաբար բարձրորակ ապրանքներով, ինչը, ակնհայտորեն, հայաստանյան արտադրողներին կկանգնեցնի տեղական շուկան ամբողջապես կորցնելու ռիսկի առաջ։ Նման իրավիճակում թուրք տնտեսվարողների ակտիվացումը Հայաստանում կարող է պարունակել վերջինիս տնտեսական անվտանգության համար այլ վտանգներ ևս։ Դրանք կապված են, մասնավորապես, նրանց կողմից այստեղ կապիտալի ձեռքբերման և ձեռնարկատիրական գործունեության վարման հետ։ Առանց համապատասխան պաշտպանիչ մեխանիզմների (պետական հովանավորչական քաղաքակիանության) վաղօրոք նախագծման և ներդրման, հայկական կողմի՝ իր արևմտյան հարևանի հետ բանակցային պրոցեսին լծվելը, կարելի է ասել, կնմանվի արկածախնդրության։ Առավել մանրամասն տես`
https://drive.google.com/.../141IvyYfEBIkpXAWPk1q.../view...
Our team of legal developers believes that while normalization of relations between two countries, especially between neighboring ones, is generally a positive phenomenon, in the case of Armenia and Turkey, there exist significant risks for Armenia’s economy. In particular, it is predicted that Armenia will be flooded with cheap and relatively high-quality products of Turkish provenance, which, obviously, will put Armenian producers at the risk of completely losing the domestic market. In this situation, the increased presence of Turkish business entities in Armenia may contain other threats for its economic security as well. These are associated, in particular, with business activities and acquisition of capital in Armenia by these entities. For the Armenian side, embarking upon negotiations with its western neighbor without having designed and implemented relevant defensive mechanisms (protectionist policies by the state) in advance would, one might claim, be akin to adventurism.
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular