ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարո՞ղ է Հայաստանը ընդունել բարձրորակ մասնագետների Ռուսաստանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտագաղթի երկրորդ ալիքն է սպասվում արդեն ապրիլին։ Մասնագետների խոսքով Ռուսաստանը կլքի ոլորտի 70-ից 100 հազար ներկայացուցիչ։ Առաջին ալիքը 50-ից 70 հազար մարդ արդեն մեկնել է, երկրորդ ալիքը առայժմ զսպված է, թերևս ավիատոմսերի բարձր գների, արտասահմանում բնակարանների գների թանկացումների, ինչպես նաև դրամական փոխանցումների հետ կապված բարդությունների հետևանքով։

Այդուհանդերձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները չափազանց երիտասարդ են, ավելի եռանդուն և նաև կարողանում են օգտվել ընձեռնված հնարավորություններից թե՛ գումարի կանխիկացման և թե՛ ավելի լավ նոր միջավայրին ադապտացվելու առումով։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանից արտագաղթի պայմաններում բազմաթիվ մասնագետներ տեղափոխվել են Հայաստան, մնացել են Հայաստանում կամ Հայաստանն օգտագործել են որպես տարանցիկ ուղի այլ երկրներ տեղափոխվելու համար։ Ռուսաստանի էլեկտրոնային կոմունիկացիաների ռուսական ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Պլուգոտարենկոյի կանխատեսումը վկայում է, որ շատ մարդիկ առաջիկայում են պատրաստվում լքել այդ երկիրը։ Մի մասն, իհարկե, մնացել է առայժմ, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում, իսկ ապագա և հեռանկարներ չտեսնելու դեպքում, անպայման լքելու են։

Որքանո՞վ է այս ամենը կապված Հայաստանի հետ։ Հայաստանը, որը Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը գերակա ուղղություն է ճանաչել, կարող է բավականին լուրջ մրցակից դառնալ այլ երկրների համար` ռուսաստանցի լավագույն մասնագետներին Հայաստանում պահելու, նրանց ներուժը մեր տնտեսության և մեր երկրի համար օգտագործելու առումով: Ուստի Հայաստանը պարտավոր է հստակ ռազմավարություն մշակել Ռուսաստանից սպասվող նոր ալիքը սանձելու, ժամանող մասնագետներին մեր երկրում պահելու, նրանց համար ապրուստի բավարար պայմաններ ստեղծելու համար։ Կանի՞ արդյոք փաշինյանական իշխանությունը այդ քայլը, թե՞ ոչ, դժվար է ասել, այդուհանդերձ հարկավոր է փորձել։

Արարատ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular