ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական զորքերը պայքարում են Նովոմիխայլովկայի համար. ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական զորքերը կռվում են Նովոմիխայլովկայի համար, ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է РИА Новости-ին:

«Ռուսական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի 54-րդ առանձին մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումները: Ներկայում նրանք պայքարում են Նովոմիխայլովկա բնակավայրը գրավելու համար»,- ասել է գեներալ-մայորը։

Ուկրաինական զորքերը այս գյուղի ուղղությամբ բազմիցս կրակել են արձակել:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular