ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ հնարավոր պայմանագիրը հանրաքվեի դրվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցրեց մարտի 15-ին տված հարցազրույցից որոշ հատվածներ:

«Ասել եք՝ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Ադրբեջանի առաջարկում նշված կետերը ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը»: Այս պահին ձեր որոշ խնդրահարույց ձևակերպումներին չեմ անդրադառնա: Տեսականորեն պատկերացնենք՝ բանակցությունները ընթացել են, միջպետական պայմանագիրը ձևակերպվել է իբրև փաստաթուղթ, ձեր տեսակետն եմ ուզում իմանալ՝ այդ փաստաթուղթը ներպետական ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի», - հետաքրքրվեց Վարդանյանը:

Արարատ Միրզոյանն էլ ասաց, թե ինքն էլ երբեմն գայթակղություններ է ունենում, բայց զսպում է իրեն չանդրադառնալ Աղվան Վարդանյանի խնդրահարույց ձևակերպումներին:

«Կարծում եմ՝ ձեր բուն հարցի հասցեատերը արդարադատության նախարարը պետք է լիներ, ենթադրել կարող եմ՝ բոլոր այն ընթացակարգերով, որոնք սահմանված են. պայմանագիրը պետք է գա Ազգային ժողով վավերացման», - արձագանքեց ՀՀ ԱԳ նախարարը:

Աղվան Վարդանյանն էլ նշեց, թե կա իրավիճակ, երբ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշան տարածք. հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Հայաստանը մտածի հանրաքվեի մասին:

«Պարոն Վարդանյան, հարցը նոր է ինձ համար, պետք է մտածել, բացառել չեմ կարող, սկզբունքային բան չկա բացառելու: Բազմաթիվ հանգամանքներից է կախված», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ անդրադարձավ Աղվան Վարդանյանի հարցին ու ասաց, թե հանրաքվեի հետ կապված ընթացակարգեր չկան միջազգային որևէ համաձայնագրի պայմանագրի հետ կապված:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular