ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ փոփոխության չի ենթարկվել. ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը «Շուշիի հռչակագրի» շուրջ որևէ փոփոխության չի ենթարկվել, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ Արցախում հումանիտար աղետ է, միջազգային իրավունքի տեսանկյունից հանցանքի մասին է խոսքը, որը տեղի է ունենում 100 հազարից ավելի Արցախի բնակիչների նկատմամբ։ «Ի վերջո Շուշիի հռչակագիրն իր մեջ պարունակում է հակահայկական, ՀՀ նույնիսկ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պարունակող դրույթներ։ Հռչակագիրը վավերացվեց Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից։ Հարցադրումս հետևյալն է՝ իսկ ի՞նչ արձագանք է դրան տրվել՝ բացառությամբ 2021 թվականի հունիսի ԱԳՆ հայտարարությունից։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում այդ հարցը դիտարկվե՞լ է, թե՞ ոչ»,- Արարատ Միրզոյանին դիմեց Վարդևանյանը։

Արարատ Միրզոյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը «Շուշիի հռչակագրի» շուրջ որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ավելին ասել, իսկապես մենք տեսնում ենք արդեն որերորդ անգամ ճիշտ այնպիսի քաղաքականության դրսևորումներ, որոնք դուք նկարագրեցիք։ Եվ սրան ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն է անդրադարձել և անդրադառնում։ Եվ տեղին է հիշատակել նույն Հաագայի դատարանի միջանկյալ որոշումը, որտեղ շատ հստակ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում դադարեցնել այդ քաղաքականությունը։ Եվ իրավիճակը, և հնարավոր զարգացումները մեր միջազգային շփումների հիմնական առանցքն են, այլ բան չի էլ կարող լինել»։ Արարատ Միրզոյանը նաև հավելեց․ «Այստեղ շատ հստակ հաշվարկների հարց է, մենք պետք է հասկանանք, թե էլ ավելի դատապարտող, էլ ավելի սուր գնահատական տվող հայտարարությունն այս խաղի մեջ ինչ է ավելացնելու և ում օգտին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular