ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերի առաջխաղացման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում մեկ օրում առաջ են անցել ևս 2 կիլոմետրով և մարտնչում են ԶՈւ 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների դեմ Նովոմիխայլովկա բնակավայրի հարավային և հարավարևելյան ծայրամասերում:

Կոնաշենկովի խոսքով՝ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ուկրաինական 86 ռազմական օբյեկտ, մասնավորապես՝ վեց հրամանատարական կետ, երկու բազմակի հրթիռահրետանային կայանք, ութ դաշտային հրետանի, երեք զինամթերքի պահեստ, Ուկրաինայի ԶՈւ սպառազինության և տեխնիկայի կուտակման 49 տարածք։ Ռուսական հակաօդային պաշտպանությունը նաև Իզյում, Կիև, Սումի, Խարկով, Չեռնիգով բնակավայրերի տարածքներում ոչնչացրել է ուկրաինական ինը անօդաչու թռչող սարք։

ԴԺՀ-ի զորքերը կրակային վնաս են հասցնում Ուկրաինայի Զինված ուժերի 25-րդ օդադեսանտային բրիգադի ստորաբաժանումներին և կռվում են Կամենկա և Նովոբախմուտովկա բնակավայրերի համար, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել են 255 անօդաչու թռչող սարք, 158 բազմակի հրթիռային կայան, 189 զենիթահրթիռային համակարգ, 1564 տանկ և զրահամեքենա, 627 դաշտային հրետանի և ականանետ, 1367 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular