ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրենք իրենցով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շուրջ մեկ ամիս է, ինչ առանց ընդդիմության, կամ, ինչպես իշխանականներն են սիրում ասել, «առանց գլխացավանքի» իր աշխատանքներն է սկսել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հանձնաժողովի աշխատանքներն անցնում են բավական միապաղաղ ու ստանդարտ, առանց անակնկալների, առանց սենսացիաների։ Մի խոսքով, իրենք իրենցով «ասում-խոսում են»: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են բացառապես իշխանության սատելիտ քաղաքական գործիչներ և ՀԿ ներկայացուցիչներ։ Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարված է, որ յուրաքանչյուր նիստի ձայնագրությունն անմիջապես ուղարկվի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ամեն ինչից տեղյակ լինի։ Քանի որ Փաշինյանը նույնիսկ իր թիմակիցներին չի վստահում, ապա ո՛չ արձանագրությունները, ո՛չ էլ զեկուցումները նրան չեն բավարարում: Եվ ընդհանրապես, կուլիսներում խոսում են, որ նա, այսպես թե այնպես, տեղեկանում է խորհրդարանի ամեն մի անկյունում տեղի ունեցող բոլոր շարժերից, նույնիսկ ամենաաննշաններից, դրա համար էլ նույնիսկ քպականներն իրար հետ շփվելիս մաքսիմալ զգուշություն են ցուցաբերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular