ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը և Ադրբեջանը կարող են դիտորդի կարգավիճակ ստանալ Շանհայի համագործակցության կազմակերպությունում. ՇՀԿ գլխավոր քարտուղար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանին և Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին դիտորդի կարգավիճակ տալու հարցին, ՇՀԿ անդամ երկրներն այն ակտիվորեն ուսումնասիրում են: Այդ առումով ես անձամբ լավատես եմ, թեև այս պահին չեմ կարող հստակ ժամկետ նշել»,- հավելել է գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով, «երկու երկրների հարաբերությունները, իհարկե, կարևոր գործոն են, որը պետք է հաշվի առնել»։

«Միևնույն ժամանակ, ՇՀԿ անդամ երկրները միակարծիք են՝ կազմակերպությունում երկկողմ հակասություններ չմտցնելու հարցում, սա նաև պարտավորություն է, որը պետք է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում է անդամակցել ՇՀԿ-ի ընտանիքին»,- եզրափակել է նա։

ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը ստորագրվել է 2001 թվականի հունիսին Շանհայում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: 2017 թվականին Հնդկաստանը և Պակիստանը դարձել են ՇՀԿ-ի լիիրավ անդամներ։ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular