ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան Բերդյանսկի մոտ ռուսական խոշոր դեսանտային նավ է ոչնչացրել (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ քաղաքի մոտ ոչնչացվել է ռուսական «Օրսկ» խոշոր դեսանտային նավը։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերը:

Բերդյանսկի նավահանգստի մոտ ոչնչացվել է ՌԴ Սևծովյան նավատորմի «Օրսկը» նավը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Տեղադրվել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հակառակորդի նավը պայթում և այրվում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular