ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան հրաժարվել է գազի դիմաց վճարել ռուբլով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպան կհրաժարվի ռուբլով վճարել գազի դիմաց, հայտարարել է Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանսան։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։ Միաժամանակ, եվրոպական այլ երկրների ղեկավարները նշում են, որ հիմա պայմանագրերում արժույթը նշված է, և եթե դրանք վերանայվեն` գները նույնպես կարող են փոփոխվել։

«Չեմ կարծում, որ Եվրոպայում որևէ մեկը գիտի, թե ինչ տեսք ունեն ռուբլիները, ոչ ոք ռուբլով չի վճարի», - ասել է Սլովենիայի կաբինետի ղեկավարը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին ասել է, որ պայմանագրերում արդեն ամրագրված է արժույթը, որով պետք է կատարվեն վճարումները։ Միևնույն ժամանակ, Բելգիայի կառավարության ղեկավար Ալեքսանդր դե Կրոն գագաթնաժողովի մեկնարկից առաջ ասել է, որ արժույթի վերանայման ժամանակ կարող են փոխվել նաև էներգակիրների գները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular