ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դինքի սպանության գործով կասկածյալը աղմկահարույց հայտարարություն է արել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նախօրեին կայացած դատական նիստի ընթացքում կասկածյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերն աղմկահարույց հայտարարություն է արել՝ նշելով, որ իր պաշտոնավարման շրջանում նա ոչ մի քայլ չի կատարել առանց այն ժամանակ դեռևս Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնեցնելու: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Յըլմազերը ժամանակին համարվել է Էրդողանի վստահված կադրերից մեկը և ըստ որոշ խոսակցությունների՝ Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի պետ է նշանակվել Էրդողանի անմիջական միջամտությամբ:

Մեղադրյալը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել, որ Դինքին պաշտպանելու համար պետությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել:

«Բոլորն էլ գիտեն, որ վախի մթնոլորտը սկսվել է Ստամբուլի ոստիկանությունից: Այս ամենը մեզ հետ կապ չունի, Ստամբուլի ոստիկանության գործն էր:

Նշենք, որ այժմ Յըլմազերը կասկածվում է Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիմզեթ» շարժման անդամ լինելու համար և ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած հետաքննության շրջանակում:

 

Ինչպես գրում է «Ակօս»-ը՝ պաշտպանական ճառի ընթացքում Յըլմազերը նաև հայտարարել է, որ Դինքի սպանության գործը որևէ կապ չունի գյուլենականների հետ, և հաստատել այն տեսակետը, որ Դինքի սպանության հետևում կանգնած է «Էրգենեկոն» ծայրահեղական ահաբեկչական գաղտնի խումբը, որի ղեկավարներից է ազգայնական գործիչ Վելի Քյուչյուքը:

«Պետությունը չպաշտպանեց Դինքին: Ամեն ինչ ի հայտ եկավ գյուլենականների հետ կապված դատավարությունների ընթացքում: Հիմա էլ գյուլենական դարձան: Վելի Քյուչյուքի մարդիկ երբվանի՞ց են գյուլենական դարձել», – հայտարարել է Յըլմազերը՝ հավելելով, որ իր պաշտոնավարման ընթացքում «Էրգենեկոնի» հետ կապված հետաքննության շուրջ պարբերաբար կապ է պահպանել Էրդողանի հետ:

««Էրգենեկոնի» վերաբերյալ բոլոր հետաքննությունների վերաբերյալ հրամաններն անձամբ Էրդողանից եմ ստացել», – հայարարել է Յըլմազերը:

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular