ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստորեն Արցախի հաշվին Ռուսաստանն Ադրբեջանի լոյալությունն է գնում. Ստեփան Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իր  ֆեյսբուքյան էջում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակին` գրել է.
 
Փաստորեն Արցախի հաշվին Ռուսաստանն Ադրբեջանի լոյալությունն է գնում:
Հարցը պետք է հստակ դրվի, Ռուսաստանն իր պարտականություններն Արցախում կատարելու է, թե ոչ:
Այստեղ երկու տարբերակ կա,
- կամ Հայաստանի ներկա իշխանություններն ու Ռուսաստանը համաձայնեցված են գործում ու ունեն պայմանավորվածություն, որ Արցախը փուլ առ փուլ հանձնում են, ինչն ամենահավանականն է,
- կամ Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ են պայմանավորվում, առանց Հայաստանի, այս դեպքում պետք է հասկանանք, որ Հայաստանն էլ է հանձնվելու՝ փուլ առ փուլ, ավելի երկար ժամանակահատվածում ու ավելի թանկ գնով:
Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Այս պահին այս հարցն է պետք ճշտել, հետագա անելիքներն ու չանելիքները հասկանալու համար:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular