ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Գարիկ Սարգսյանի կողմնակիցները երեկ ուշ գիշերին քաղաքում «ռազբորկա» են արել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վեդիում նախընտրական կրքերը հասել են գագաթնակետին: Գարիկ Սարգսյանի կողմնակիցները երեկ ուշ գիշերին քաղաքում «ռազբորկա» են արել, ծեծկռտուք հրահրել: Վեդի քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող ՔՊ շտաբի ներկայացուցիչը երեկ փողոցում որոշել է «ատչյոտ» պահանջել մրցակից ճամբարի՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության համակիրից, թե ինչու են իրենց թեկնածու Գարիկ Սարգսյանին մրցակիցները կոկորդիլոս, կոկորդիլոսագետ անվանում:

Ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչն էլ պարզաբանել է, որ Գարիկ Սարգսյանն է ինքն իրեն նման մականունով կնքել: Սարգսյանի կողմնակիցը, որը մեր տեղեկություններով Արտաշատ քաղաքի բնակիչ է, որը պարզապես Վեդիում աշխատում է Գարիկի համար, սեռական հայհոյանք է տվել, թե՝ ով ասի կոկորդիլոս, իրա սենցն ու ընենցը: Որից հետո քաշքշուկ է սկսվել, ՔՊ շտաբից մի քանի տասնյակ մարդ դուրս է թափել, մյուս կողմի շտաբից էլ են հասել դեպքի վայր, սկսվել է քաշքշուկ, ծեծկռտուք, ապա ոստիկանները եկել եւ միայն ընդդիմադիրներին են բաժին տարել:

Կեսգիշերին մոտ բաց են թողել տղաներին, որոնցից միայն մեկի անունը մեզ հայտնեցին՝ Վահան Սիմոնյան: Կողմերից եւ ոչ մեկի ներկայացուցիչը լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել: Մեզ ասացին, որ Սարգսյանի շտաբում հատուկ սադրել են եւ ընտրություններից երկու օր առաջ նման միջադեպով նպատակ ունեն բռնել մրցակիցների վախը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular