ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կտրվել իրականությունից․ «Քաղպայմանագրի» առաջնորդները կորցրել են չափի զգացումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը և երեկ երեկոյան ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հարձակումը Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ, պետք է, որ Հայաստանի գործող իշխանություններին ստիպեին առավել շրջահայաց և զգոն լինեին իրենց քայլերում, իսկ իրենց աշխատանքի հիմնական մասը տրամադրեին արցախահայության խնդիրների լուծմանը։ Անկախ ամեն ինչից, այսպիսի վարքը նաև ապացուցեց, որ այդ վարչախումբը օրգանական որևէ կապ չունի Հայաստանի և Արցախի հետ։ Երբ ընդդիմադիր գործիչները և մամուլը նշում են, որ փաշինյանական վարչախումբը ընդհանրապես կորցրել է իրականության զգացումը և այլևս չի տիրապետում իրավիճակին, շատերը մեղադրում են գույները խտացնելու մեջ։ Մինչդեռ, երեկ Վեդիում տեղի ունեցած իրողությունը լիովին փաստում է այս պնդումը։

Վեդի համայնքում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են կայանալու։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է նախկին մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը։ Երեկ կայացած քարոզչական հանդիպման ընթացքում Գարիկ Սարգսյանի կողքին են եղել ոչ միայն տարածքային կառավարման նախարարը, Ազգային ժողովի պատգամավորներ, Արարատի մարզպետը, այլ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարը փոխանակ սեփական պարտականություններով զբաղվի, աշխատանքի ժամին զբաղված է կուսակցաշինության աշխատանքներով, անձամբ է շրջում տարբեր մարզերում, տարբեր գրասենյակներում, մասնակցում քարոզչական հանդիպումների։

Մինչդեռ Պապիկյանի բանուգործը պետք է այս օրերին, և ոչ միայն այս օրերին, լիներ հայկական բանակի վերազինումը, սպառազինության վերականգնումը, բանակային բարեփոխումները, որպեսզի գրեթե պատերազմական վիճակում գտնվող պետությունը արցախյան 44-օրյա պատերազմից հետո, առնվազն, չհայտնվեր խայտառակ ծանրագույն վիճակում։ Հետո էլ զարմանում են, երբ ասում են, որ պարտությունից 1,5 տարի անց «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է նույն անպատասխանատու և լպիրշ վարքը։ Ըստ էության, Սուրեն Պապիկյանը աշխատանքի ժամին զբաղվելով ոչ իր իրավասություններից բխող գործողություններով, ապացուցում է, որ փաշինյանական իշխանությունը թքած ունի հայկական բանակի, զինված ուժերի, նրա հնարավորությունների վերականգնման վրա։ Իսկ ի դեմս Սուրեն Պապիկյանի մենք ունենք միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի, այլ ոչ Հայաստանի պաշտպանության նախարարի։

Արման Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular