ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենի հետ հանդիպման մեկնող Լեհաստանի նախագահի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մեկնող Լեհաստանի նախագահի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վարշավայում։ 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Յակուբ Կումոխը։

«Նախագահ Դուդայի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել։ Ինքնաթիռը վերադարձել է Վարշավա։ Այս պահին սպասում ենք պահուստային ինքնաթիռին»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել էր Լեհաստան։  Երկրի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Յասենկի օդանավակայանում։ Այնտեղ նա հանդիպել էր ԱՄՆ բանակի 82-րդ օդա-դեսանտային դիվիզիայի մարտիկների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular