ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն օգտագործում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Հայաստանի հողերը «քամելու» համար. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանը, օգտագործելով Թուրքիայի աջակցությունը և այն փաստը, որ Ռուսաստանը հիմա շեղված է ուկրաինական իրադարձություններով, փորձում է գրավել որքան հնարավոր է շատ հայկական տարածքներ։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կապված է ուկրաինական իրադարձությունների հետ։ Ռուսաստանն այժմ ամբողջությամբ կենտրոնացած է այդ հատուկ ռազմական գործողության վրա։ Եվ դա է պատճառը, որ այժմ նրա համար ճիշտ չէ ինչ-որ կերպ սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ, և հատկապես հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումն ի պաշտպանություն Ադրբեջանի։ Շատ հնարավոր է, որ Բաքվի և Անկարայի միջև եղել է որոշակի պայմանավորվածություն, որ Ադրբեջանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, կսկսի շրջանը շրջանի հետևից «քամել» Ղարաբաղը։ Իսկ դա շատ վտանգավոր մարտավարություն է Բաքվի կողմից»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանը հարձակողական ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի առճակատման գծի երկայնքով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular