ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ Ինչպես է բժիշկը փորձել բռնաբարել ինքնասպանության փորձ կատարած աղջկան. մանրամասներ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է.

«Մեծ աղմուկ է բարձրացել Կապանի բժշկական կենտրոնում արձանագրված պատմության շուրջ:

Հիշեցնենք, օրերս մեղադրանքներ հնչեցին, որ երիտասարդ աղջիկը, հիվանդանոց տեղափոխվելուց հետո, բժիշկ-անասթեզիոլոգի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել:

Նշենք, որ ըստ լուրերի, 18-19 տարեկան աղջիկը ԲԿ էր տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարելուց հետո բուժօգնություն ստանալու նպատակով:

Դեպքի վերաբերյալ մեզ որոշ մանրամասներ հաջողվեց պարզել: Մասնավորապես, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ի սահմաններում: Ըստ աղբյուրի, բժիշկը հիվանդին կանչել է բժիշկների սենյակ եւ աղջկա կամքին հակառակ, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Սակայն 19-ամյա աղջիկը դիմադրություն է ցույց տվել եւ դուրս վազել սենյակից: Իսկ առավոտյան հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին:

Մենք փորձեցինք Կապան բկ-ի տնօրենից պարզ բանում ստանալ վերոհիշյալի վերաբերյալ, բայց մեզ ԲԿ-ից եւ ոչ մեկի հետ կապվել չհաջողվեց: Իսկ Սյունիքի մարզպետի մամլո խոսնակ Վազգեն Սաղաթելյանը նշեց, որ բկ-ն երեկվանից նոր տնօրենի պաշտոնակատար ունի եւ չի կարող պատասխանել իրենից առաջ կատարված դեպքերին վերաբերող հարցերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular