ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս հարամել արդարադատության համակարգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունների ամենակարևոր մտահղացումներից մեկը Արցախը չէ, հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը չէ, Հայաստանի սահմանների պահպանությունը, բանակի մարտունակությունը բարձրացնելը կամ տնտեսական իրավիճակը բարելավելը չէ, ամեն գնով իշխանությունը պահելն է։ Եվ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած վարչախումբը հրաշալի հասկացել է, իշխանությունը կարող է պահել հնարավորինս երկար և սեփական կողմնակիցների կյանքի առողջության համար անվտանգ մի դեպքում՝ իշխանության բոլոր երեք ճյուղերը զավթելու պարագայում։ «Իդեալական տարբերակը», իհարկե, նաև չորրորդ իշխանությունը՝ մամուլը զավթելն է, ինչի ականատեսը կլինենք առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել, թե՛ օրենսդիր իշխանությունը և թե՛ գործադիրը, հիմա էլ, օգտագործելով Արդարադատության նախարարի անձնական նկրտումները, նախկինների նկատմամբ ունեցած վրեժխնդրության զգացումը, որոշել է վերացնել դատական համակարգն ամբողջությամբ։

Ըստ էության, հասկանալով, որ չի հաջողվում Բարձրագույն դատական խորհրդի կազմի միջոցով վերահսկողություն սահմանել դատական համակարգի նկատմամբ, իշխանությունը որոշել է նոր օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել, Ազգային ժողովում ապահովել դրանց ընդունումը, և միջոցներ մշակել անհնազանդ բոլոր դատավորներին հեռացնելու առումով։ Այս գործն ամբողջությամբ դրվել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և նրա տեղակալների ուսերին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում դատական համակարգը վերջնականապես փոշիացնելու ուղղությամբ։

Սուտ կլինի ասել, թե առանձին անկախ դատավորներ չեն փորձում դիմադրել, ընդհակառակը, Ալեքսանդր Ազարյանի գլխավորած դատավորների միությունը քայլեր փորձում է ձեռնարկել։ Սակայն հարկ է նշել, որ Ազգային ժողովում մեծամասնության միջոցով օրենքներն ընդունելուց հետո նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը որևէ կերպ չի դիմադրի և կդակի ցանկացած ապօրինի որոշում, որից հետո այլևս տեխնիկայի հարց է դառնալու, անկախ դատավորներին իրենց աշխատասենյակներից դուրս վռնդելը։ Դատական համակարգը վերջնականապես կազմալուծելուց հետո միայն, Նիկոլ Փաշինյանն անցնելու է հաջորդ փուլին՝ այլևս իր ձեռքն է վերցնելու նաև մամուլը։ Աստիճանաբար այդ ուղղությամբ քայլեր տեսնում ենք, ընդդիմադիր կամ անկախ մամուլին փորձում են նեղել գովազդների կրճատումներով, նրանց դեմ քաղաքական պատվերներ իջեցնելով և այլ նմանօրինակ ապօրինի գործողություներով։ Եթե Հայաստանի ժողովուրդը ոտքի չկանգնի Նիկոլ Փաշինյանի դեմ, առաջիկայում մենք տեսնելու ենք փոքրիկ բռնապետին իր ողջ հմայքով։

Արամ Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular