ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոլսի պատրիարքը պատանդ է Թուրքիայում. պետք չէ դավաճաններ փնտրել.«Առավոտ» «Aravot.am-ը ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանին խնդրեց մեկնաբանել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Aravot.am-ը ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանին խնդրեց մեկնաբանել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակն՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ Արամ արքեպիսկոպոսը ասել էր, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձևը «ափսոսանք» է առաջացրել:

Պարոն Մարուքյանի ձևակերպմամբ, Պոլսի պատրիարքությունը մշտապես եղել է Թուրքիայի իշխանությունների գործիքը՝ հայ ժողովրդի դեմ պայքարում և հաշվի առնելով մեր նվիրապետական այդ աթոռի թեական կարգավիճակը, մեկնաբանության կարիք առանձնապես չկա:

Պատմաբանը նաև փաստում է. «Առաջին դեպքը չէ, երբ Պոլսի պատրիարքները կամ փոխանորդները նման հայտարարություններ են անում: Սա ևս ստամբուլահայ համայնքի անվտանգությունը պաշտպանելու նպատակով արված հայտարարություն է, որովհետև միշտ ծայրահեղական ուժերը ակտիվանում են նման բանաձևերի ընդունման ժամանակ, այնպես որ կարելի է ըմբռնումով մոտենալ այն ամենին, ինչ գրված է Աթեշյանի նամակում: Կարծում եմ, որ նամակի տեքստը հենց թուրքական կառավարությունից է ուղարկվել, այսինքն նախապես պատրաստված PR գործողություն է սա, և ավելորդ զգացմունքային կամ նյարդային վերաբերմունք ցույց տալու անհրաժեշտություն չկա:

Կրկնում եմ, սա առաջին դեպքը չէ, միշտ եղել է և լինելու է, որովհետև ստամբուլահայ համայնքը և Պոլսի պատրիարքարանը պատանդի կարգավիճակում են: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է գնահատել փաստերը, նամակների առկայությունը և ըստ այդմ վերաբերվել դրան»:

Արմեն Մարուքյանի խոսքով. «Չի կարելի ջուր լցնել թուրքերի ջրաղացին, հոխորտալ պատրիարքի դեմ՝ այս ինչ եք գրել, և այլն և այլն: Սա հենց թուրքական ծրագիր է, որով իրենք փորձում են լարվածություն առաջացնել հայության տարբեր հատվածների միջև»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular