ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլն արձագանքել է Պուտինի մասին Բայդենի խոսքերին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չէ, որ պետք է որոշի, թե ով կլինի Ռուսաստանի Դաշնությունում իշխանության ղեկին։

«Բայդենի որոշելիքը չէ: Ռուսաստանի նախագահն ընտրվում է ռուսների կողմից», - ասել է նա շաբաթ օրը Reuters-ին՝ մեկնաբանելով Բայդենի խոսքերը Վարշավայում ելույթի ժամանակ։

Նշենք, որ Սպիտակ տան ղեկավարը Վարշավա կատարած այցի ժամանակ իր ելույթում, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, ասել էր, որ «այդ մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»։

Սպիտակ տունը այնուհետև վստահեցրել էր, որ Բայդենը Վարշավայում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր ելույթում կոչ չի արել Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնել։

«Նախագահը նկատի ուներ, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին չպետք է թույլ տրվի իշխանություն իրականացնել իր հարևանների և տարածաշրջանի վրա: Նա չի քննարկել Ռուսաստանում Պուտինի հզորությունը կամ ռեժիմի փոփոխությունը»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular