ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի սիրտը երկրորդ ճակատ է ուզում հայերի հաշվին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուկրաինայի՝ Գլխավոր Ռադայի, նախօրեին արված հայտարարությունը բավական լուրջ քննարկման առարկա դարձավ հայ հասարակության շրջանում։ Նույնիսկ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ստիպված էր հայտարարություն տարածել, նշել, որ այդ «թվիթի» հեղինակին հեռացրել են իր աշխատանքից, և այդ «թվիթը» չի արտացոլում Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական տեսակետը։ Այդուհանդերձ, մեղմ ասած, Դմիտրի Կուլեբան սխալվում է։ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է, թե Ռուսաստանի շահերի դաշտում գտնվող այլ երկրների տարածքներում ռազմաճակատների ի հայտ գալը մեծապես կօգներ Ուկրաինային՝ պայքարելու ռուսական հարձակման դեմ։

«Այն բանից հետո ինչ Լեռնային Ղարաբաղը ռազմական դրություն է հայտարարել իր տարածքում, կարող եմ ասել այնտեղ իսկապես գործողություններ են տեղի ունենում, բայրաքթարները ոչ միայն վերացնում են օրկերը մեր տարածքում, նրանք աշխատում են նաև Լեռնային Ղարաբաղում և այնտեղ այսօր Հայաստանը դիմում է Ռուսաստանին, որպեսզի նա օգնի զորքերին։ Սակայն նրանք այնտեղից զորքերին դուրս են բերել անցած շաբաթ և ուղարկել են մեր երկիր, մենք հետևել ենք այդ շարասյուներին և մենք հասկանում ենք` օգնությունը, որ Ռուսաստանը խոստացել էր Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, ամենայն հավանականությամբ դժվար հայտնվի այնտեղ»,- մեկնաբանել է Դանիլովը։

Ըստ էության, բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը նշանակում է, որ Ուկրաինան ինքն է շահագրգռված Ռուսաստանի դեմ ոչ միայն իր տարածքում, այլ նաև այլ վայրերում նոր ճակատներ բացելուն։ Ուկրաինայի իշխանությունների այս տեսակետը տրամաբանված է։ Իհարկե, նրանք պատերազմում են Ռուսաստանի դեմ և իրենց համար ցանկալի կլիներ այլ ճակատներ բացել, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Իրավիճակն այստեղ ընդամենը արտահայտում է Հայաստանի իշխանությունների անողնաշար պահվածքը, որոնք ոչ միայն չեն կարողանում տեղը դնել ուկրաինացիներին, այլ նաև ակնհայտ չեզոքություն են պահպանում Ռուսաստանի հետ հարաբերություններում և չեն կարողանում հանրությանը ողջամիտ կերպով բացատրել, թե ինչու պետք է Հայաստանը հնարավորինս չեզոք պահի իրեն ռուս-ուկրաինական պատերազմում։ Եթե առաջին դեպքում Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունն էր պատասխանատվություն ստանձնել «թվիթը» հեռացնելու համար և այդ մասին բավականին մեծ, լուրջ տարփողում էին սոցիալական ցանցերում, ապա այժմ, Ալեքսեյ Դանիլովի հայտարարության վերաբերյալ որևէ արձագանք այդպես էլ չի հետևել Հայաստանի գործող իշխանություններին։

Արսեն Բաղդասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular