ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը սադրանքի է գնում և ստախոսության մեջ մեղադրում ՌԴ ՊՆ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին երկու օրվա ընթացքում Ադրբեջանն առնվազն երկու անգամ Ռուսաստանի ՊՆ-ին մեղադրել է ստախոսության մեջ։ Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հասցեական մեղադրել էր Ադրբեջանին հրադադարի ռեժիմը և շփման գիծը խախտելու մեջ, երեկ էլ հայտարարել է, թե բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմն իրականացրել է ստորաբաժանումների դուրսբերումը Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի տարածքից։ Երկու դեպքում էլ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հերքել էր տեղեկությունները, հաթաթա տվել ՌԴ ՊՆ-ին, կոչ արել այլևս չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տեղանունը՝ դա որպես անարգանք համարելով իրենց հասցեին։ Արցախից առայժմ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են ադրբեջանական զինուժի հետքաշման լուրը, արժանահավատ որոշ աղբյուրներ պնդում են, թե թշնամին բնավ էլ հետ չի քաշվել։ Խոսքն այլ բանի մասին է։

Փաստացի, Ադրբեջանը ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում չի քաշվում ռուսական իշխանությանը ստախոսության մեջ մեղադրելու հարցում, ցինիկ և լկտի արձանագրումներ է անում, վարկաբեկում ռուսական խաղաղապահ մանդատը, փորձում իրեն իրավիճակի միակ տերը ներկայացնել։ Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի իշխանությունների հայտարարությունները, թե հրադադարի ռեժիմի խախտումը եղել է ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ կարելի է անվրեպ ասել, թե այսպիսի քայլերով ընդհանրապես վարկաբեկվում է ռուսական խաղաղապահ առաքելությունը, նաև ՌԴ իշխանությունը Հայաստանի և Արցախի բնակչության աչքում։ Արցախի իշխանությունները նախօրեին պաշտոնապես դիմել էին նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում խաղաղապահ զորակազմի թիվն ավելացնելու խնդրանքով։ Հայտնի չէ, թե ինչ պատասխան կտա ՌԴ իշխանությունը, սակայն փաստենք, որ դանդաղելու դեպքում ավելի մեծ խնդիրներ կառաջանան Արցախում։ Ադրբեջանը հետևողականորեն նոր սադրանքի է պատրաստվում, և Ռուսաստանի կողմից պատշաճ արձագանք չտալը հղի է քաղաքական և ռազմական լուրջ հետևանքներով։

Արտաշես Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular