ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն բան օրինաչափ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արարատի մարզի Վեդի քաղաքը երեկ համայնքապետ է ընտրել։ Մինչ Արցախում սրվում է իրավիճակը, իսկ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ վտանգներ և սպառնալիքներ է հարուցում Հայաստանի համար, գործող իշխանությունները զբաղված են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությամբ։ Իհարկե, փաշինյանական իշխանությունը ամեն ինչ անում է սեփական իշխանությունը պահպանելու և երկարաձգելու ուղղությամբ, և այդ առումով ՏԻՄ մարմինների ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն։

Հայաստանի ընդդիմությունը երեկ ևս մեկ համայնքում կորցրեց իշխանափոխություն անելու հնարավորությունը։ Վեդի քաղաքում ընտրողների մասնակցությունը չափազանց բարձր է եղել՝ 63%-ից ավելի, ինչը վկայում է, որ գործող իշխանություններին հաջողվել է մեծաթիվ կողմնակիցների բերել ընտրատեղամասեր, որպեսզի նրանք քվեարկեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա թեկնածու Գարիկ Սարգսյանի օգտին։ Արդյունքում նախնական տեղեկություններով հաղթանակ է տարել Գարիկ Սարգսյանը՝ 56 %։ Ըննդդիմադիր «Իմ հզոր համայնք» դաշինքը հավաքել է 41 %-ից փոքր-ինչ ավելի։

Ըստ էության, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով, եզակի բացառություններով, երբ ընդդիմադիրներին հաջողվեց վերցնել իշխանությունը տարբեր համայնքներում, հիմնական մասով հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր»-ը, և Հայաստանի մարզերի բնակչության զգալի մասը ցանկանում է, որ իրենց շարունակի կառավարել Նիկոլ Փաշինյանը։ Եվ այն, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների և բնակիչների հետ լիովին օրինաչափ է։ Իսկ ՏԻՄ ընտրությունների այս փուլի ավարտից հետո գործող իշխանություններն արդեն կարող են կենտրոնանալ Երևան քաղաքի ընտրությունների վրա և իշխանության դատական մարմինների դեմ հետապնդումները ահագնացնելու վրա։ Նիկոլ Փաշինյանը նպատակամղված և հետևողականորեն գնում է ամբողջական իշխանազավթման և նրան որևէ քաղաքական ուժ չի կարողանում խոչընդոտել։

Մարատ Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular