ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այո, մրցանակը պարտավորեցնող բան է, բայց ես շարունակելու եմ գլուխս կախ աշխատել և ստեղծագործել. Մարիամ Ղազանչյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Երեկ՝ Թատրոնի համաշխարհային օրը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Մարիամ Ղազանչյանը՝ Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի «Երեք քույր» ներկայացման մեջ Մաշայի դերի համար և Ելենա Վարդանյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացման մեջ առաջին կնոջ դերի համար:

No description available.

1or.am-ը որոշեց շնորհավորել Մարիամ Ղազանչյանին և խոսել մրցանակաբաշխությունից ստացած տպավորությունների մասին:

- Մրցանակաբաշխությանը Ձեր ելույթը բավականին վստահ էր և սահուն: Սպասու՞մ էիք, որ հենց Դուք եք ստանալու մրցանակը:

- Անկախ ամեն ինչից՝ ես միշտ եմ փորձում վստահ և սահուն խոսել և կարծում եմ յուրաքանչյուրը, ով նոմինանտ էր, հաստատ սպասում էր, որ գուցե իր անունը կհնչի:

- Դուք մրցանակն ստացաք «Երեք քույր» ներկայացման մեջ Մաշայի դերի համար: Մարիամը և Մաշան ի՞նչ ընդհանրություններ ունեն:

- Գուցե Երկուսն էլ կարողանում են լռել ամենադժվար պահերին.. չգիտեմ, այս պահին դա մտքովս անցավ, գուցե երկար մտածեմ ու էլի ինչ-որ բաներ գտնեմ:

No description available.

- Եթե Դուք լինեիք որոշողը, ու՞մ կտայիք տարվա լավագույն դերասանուհու կոչումը և ո՞ր դերի համար:

- Բոլորին, ովքեր նոմինացված էին:

- Առհասարակ, մրցանակաբաշխության մրցանակներն արժանի՞ հասցեատերեր գտան: Եթե հնարավորություն ունենայիք, ու՞մ կարժանացնեիք մրցանակի:

No description available.

- Ես կարծում եմ, որ այո, իսկ թե ում կարժանացնեի, այդ հարցի պատասխանը ես չունեմ, քանի որ ինձ չեմ տեսնում այդ կարգավիճակում:

- Անձամբ ես՝ դեռ որևէ քննադատություն չեմ կարդացել այն առումով,  որ հենց Հակոբ Ղազանչյանի դուստրն արժանացավ տարվա լավագույնի կոչմանը: Ի՞նչ եք կարծում՝ մարդիկ վերջապես սկսել են նորմա՞լ վերաբերվել այն հանգամանքին, որ հայտնի մարդու դուստրը կամ որդին կարող է պակաս տաղանդավոր չլինել և սեփական ուժերով հասնել ինչ-որ բանի:

- Ես էլ չեմ լսել ու ընդհանրապես վերջին 10-ը տարիների ընթացքում ես այդ արտահայտությունը չեմ լսել: Իսկ, եթե կան այդպես մտածողները, ուրեմն կասեմ, որ դա իրենց համար մխիթարանք է:

No description available.

- Վստահ եմ՝ մրցանակը պարտավորեցնող է. ինչպե՞ս եք արդարացնելու հանդիսատեսի սպասումները, ի՞նչ նորությունների սպասենք Ձեզնից այս տարի:

- Այո, մրցանակը պարտավորեցնող բան է, բայց ես շարունակելու եմ գլուխս կախ աշխատել և ստեղծագործել և շարունակելու եմ հավատարիմ մնալ մասնագիտությանս: Նորություններ կան: Չորս օր առաջ պրեմիերա ունեցանք «Կոշկավոր կատուն» մյուզիքլը՝ Պարոնյան թատրոնում (հեղինակ՝ Վահե Հայրապետյան, ռեժիսոր` Սամսոն Մովսեսյան): Շուտով Առաջին ալիքի եթերով կցուցադրվի Արամ Շահբազյանի ֆիլմը՝ դարձյալ իմ և շատ տաղանդավոր դերասանների մասնակցությամբ, և նոր ներկայացում կլինի մայիսին, Պ.Կոելո «Վերոնիկան որոշում է մեռնել»՝ Պարոնյանի փոքր բեմում, որի ռեժիսորն է Արթուր Սարիբեկյանը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular