ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն քննարկում է ՌԴ-ից ռուբլով գազ գնելու հարցը․ ՀԾԿՀ նախագահ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունում քննարկումներ կան Ռուսաստանից գազը ռուբլով գնելու վերաբերյալ, բայց ինչ զարգացումներ, ընթացք կա, չեմ կարող ասել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։


«Որպես հանձնաժողովի նախագահ` իմ իրավասության շրջանակում կգերադասի, որ ավելի  հաստատուն փոխարժեքով առնեին գազը, քանի որ կախված նրանից, թե տարեկան ինչ փոխարժեք կներառնի գազի դիմաց, կարելի է, իհարկե, զարգացնել գնային քաղաքականությունը, ունենալ բանաձևային տեսք, ցանկացած  պահի փոխարժեքով ճշգրտված լինի, բայց բնակչության առումով, քանի դեռ դեռևս նման քայլի չենք գնացել, ունենում ենք տարեկան գին, ինչքան ավելի կայուն փոխարժեքով լինի գազը, այսինքն տարվա ավարտին  «Գազպրոմում» դրական կամ բացասական էֆեկտն այդ մասով շատ ավելի քիչ կլինի, և սակագնի հաջորդ վերանայման ժամանակ ավելի քիչ գումար կփոխհատուցվի, պարտադիր չէ «Գազպրոմին», թե սպառողին։ Թե ինչ էֆեկտներ այն կստեղծի տնտեսության մեջ, այդ հարցին կդժվարանամ պատասխանել։ Դա նշանակում է ռուբլու ավելի մեծ ներհոսք, կլինի դա դրակա՞ն, թե՞ բացասական, իմ գնահատման տիրույթում չէ»,- ասաց Բաղրամյանը։

Հարցին՝ ինչո՞ւ անհրաժեշտություն եղավ նման քննարկումների, Բաղրամյանն ասաց.

 «Չեմ կարող պատասխանել։ Քանի որ արժեզրկվել է ռուբլին, ենթադրում ենք, որ այդ մասով կարող ենք լրացուցիչ օգուտներ ունենալ, բայց դա պետք է ավելի երկար ժամանակով գնահատել, որովհետև դա կարող է  շատ կարճաժամկետ լինել։ Պետք է գնահատենք,  թե մեզ համար որ փոխարժեքով է ավելի ձեռնտու գնել։ Այդ հարցին կդժվարանամ պատասխանել, պետք է նայել ընդհանուր մակրոտնտեսական տեսանկյունից։ Կարծում եմ՝ պետք է լինի շահագրգիռ քննարկում՝ ներգրավելով  էկոնոմիկայի նախարարության,  Կենտրոն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular