ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը կարծում է, որ Ղարաբաղում լայն սրացման հիմքեր չկան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tass.ru–ն գրում է, որ Ղարաբաղում զինադադարից դուրս գալը ձեռնտու չէ ո՛չ Բաքվին, ո՛չ էլ Երևանին, ուստի տարածաշրջանում սրացման հիմքեր ներկայումս չկան։ Tass.ru-ին նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։

«Գլոբալ առումով Ադրբեջանի կամ Հայաստանի համար հրադադարից դուրս գալու հիմքեր չկան: Դա ոչ մեկին ձեռնտու չէ: Նույնիսկ ուկրաինական ճգնաժամի և Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա միջազգային ուշադրությունը շեղելու համատեքստում ոչ ոքի չի հետաքրքրում պատերազմել կամ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը լուրջ վերանայել»,- ասել է նա։

Պրիտչինը կարծում է, որ ստեղծված իրավիճակը կարող է պայմանավորված լինել նրանով, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը որոշակիորեն կրճատվել է։ Միևնույն ժամանակ, փորձագետն ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից այդ հարցի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

«Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են խաղաղապահների որոշ մասի դուրսբերում, նման իրավիճակում անցակետերի թիվը կրճատվում է և որոշ տարածքներ են ազատվում, որոնք էլ ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ են վերցնում»,- ենթադրել է նա։ Հենց այդ ամենն էլ անհանգստացնում է հայկական կողմին, որը փորձում է միջազգային ուշադրություն հրավիրել ստեղծված իրավիճակի վրա։

«Դրանով է բացատրվում Ղարաբաղի վերաբերյալ տեղեկատվական արշավը, սակայն ներկայումս տարածաշրջանում սրացման հիմքեր չկան»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular