ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան փոխում է իր քաշային կատեգորիան և տեղափոխվում մեծ քաղաքականության «բարձրագույն լիգա»՝ որպես կարևորագույն պետություններից մեկը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում հրադադարի և խաղաղ բնակչության համար մարդասիրական պայմանների բարելավման: Ժամեր առաջ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել են Ստամբուլի Դոլմաբահչե պալատ, որտեղ տեղի կունենան կողմերի բանակցությունները, իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Թուրքիայում ռուս-ուկրաինական բանակցությունները կհանգեցնեն հրադադարի համաձայնագրի և խաղաղության։

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ. 

«Այս հայտարարություններից ամենակարևոր հետևությունը, որ պետք է անենք, Թուրքիայի դերակատարման մեծացումն է: Թուրքիան տարածաշրջանային և համաշխարհային պրոցեսներում ստանձնում է դատավորի դեր և կարողանում է, փաստորեն, մեկ սեղանի շուրջ համախմբել և բանակցությունների սեղան տրամադրել այնպիսի երկրների, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանը և Ուկրաինան, և այդ բանակցություններում դիրքավորվել որպես միջազգային տարբեր նորմեր պաշտպանող պետություն:

Ինչ վերաբերում է բանակցությունների ընթացքին, արդյունքներին, իհարկե, շատ դժվար է կանխատեսել, որ Չավուշօղլուի այդ լավատեսական մոտեցումները կարող են կյանքի կոչվել, բայց փաստը մնում է փաստ, որ Թուրքիային և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանն այս պահին ընկալում են որպես մի պետություն, որի առաջարկը՝ հանդիպել և քննարկել այս բարդագույն խնդիրը, ըստ էության, երկու պետությունների կողմից էլ ընդունվում է»:

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիայի դերակատարման բարձրացումը աշխարհաքաղաքական մակարդակով ունենալու է շարունակական հետևանքներ և ուղղակի կամ անուղղակի վերաբերելու է նաև մեր տարածաշրջանին, Հայաստանի և Արցախի խնդիրներին.

«Թուրքիան, սպորտային տերմինալոգիայով ասած, փոխում է իր քաշային կատեգորիան, փոխում է այն խումբը, որտեղ հանդես է գալիս և տեղափոխվում է մեծ քաղաքականության բարձրագույն լիգա՝ որպես կարևորագույն պետություններից մեկը»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular