ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆ․ օրվա խաղերը

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտում մարտի 29-ին տեղի կունենա ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչի երկու հանդիպում։

Պորտուգալիայի հավաքականը կընդունի Հյուսիսային Մակեդոնիային, Լեհաստանը՝ Շվեդիային։ Հաղթողները կնվաճեն եզրափակիչի մրցաշարի ուղեգիր։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Հյուսիսային Մակեդոնիան 1։0 հաշվով հաղթել էր Եվրոպայի չեմպիոն Իտալիային, պորտուգալացիները 3։1 հաշվով պարտության էին մատնել թուրքերին։ Շվեդիայի թիմը 1։0 հաշվով առավելության էր հասել չեխերի նկատմամբ։

Լեհաստանի հավաքականն առանց պայքարի է դուրս եկել եզրափակիչ, քանի որ Ռուսաստանը որակազրկվել է Ուկրաինայում ռուսական զորքերի ռազմական գործողությունների պատճառով։

Եվս մեկ ուղեգիր կվիճարկվի Ուելսի եւ Շոտլանդիա - Ուկրաինա զույգի հաղթողի միջեւ։ Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով Շոտլանդիա - Ուկրաինա հանդիպումը տեղի կունենա հունիսին։ Ուելսի թիմը կիսաեզրափակիչում 2։1 հաշվով հաղթել էր ավստրիացիներին։

ԱԱ-2022․ Ընտրական փուլ, փլեյ-օֆֆ, եզրափակիչ

Պորտուգալիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 22։45 (Երեւանի ժամանակ)

Լեհաստան - Շվեդիա՝ 22։45

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular