ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանյան շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և ավտոմեքենաների վրա կախված լարերը հեռացրել:

Մինչ քննչական խումբը աշխատում էր, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սարգիս Խաչատրյանը տաք հետքերով պարզել է մահացածի ինքնությունը, որը Երևանի բնակիչ, 36-ամյա Հ. Դ.-ն էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա  ընկել է նշված շենքի 7-րդ հարկից ու ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular