ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

sibkray.ru-ն գրում է, որ նովոսիբիրսկցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանն ավարտել է կարիերան պրոֆեսիոնալ ռինգում։ Նա սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել իր հանդիսատեսին։

«Հարգելի երկրպագուներ, բաժանորդներ, փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ ռինգում իմ իններորդ մենամարտից առաջ որոշեցի ավարտել պրոֆեսիոնալ կարիերաս և, փառք Աստծո, դա արեցի հաղթական նոտայի վրա հաղթելով ուժեղ ու ագրեսիվ վենեսուելացի Դեյվիդ Բարրետին»,- գրել է մարզիկը։ Միխայիլ Ալոյանը նշել է, որ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում զգացել է երկրպագուների աջակցությունը։ «Շնորհակալություն, Ռուսաստան, հնարավորության, երազանքի, հաղթանակների համար»,- գրառումն ավարտել է մարզիկը։

Միխայիլ Ալոյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։ 1997 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Նովոկուզնեցկ, որտեղ նա սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Հետագայում տեղափոխվել է Նովոսիբիրսկ։ 2007 թվականին Միխայիլ Ալոյանը դարձել է Ռուսաստանի և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն։ 2008-ին նա հասել է մեծահասակների Ռուսաստանի առաջնության եզրափակիչ և արդյունքում հայտնվել Ռուսաստանի հավաքականի կազմում Մոսկվայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում: Մարզիկը հաղթել է մրցույթում հաղթելով աշխարհի և օլիմպիական խաղերի մեդալակիր Անդրի Լաֆիտին։ 2009 թվականին Միխայիլ Ալոյանը դժվար մենամարտերում Միլանում կայացած աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել։ Նույն թվականին նա դարձել է Ռուսաստանի չեմպիոն, հաստատվել որպես Ռուսաստանի հավաքականի առաջատար իր քաշային կարգում։

2010 թվականին դարձել է Եվրոպայի առաջնություն, մեկ տարի անց Ռուսաստանի եռակի չեմպիոն։ Նա նաև Բաքվում կայացած մրցումներում է դարձել  աշխարհի չեմպիոն։ 2014 թվականին Միխայիլ Ալոյանը չորրորդ անգամ է դարձել Ռուսաստանի չեմպիոն։ Նա Լոնդոնի օլիմպիական խաղերին իր քաշային կարգում եղել է ֆավորիտ։ Կիսաեզրափակիչում մարզիկը պարտություն է կրել և դարձել բրոնզե մեդալակիր։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում բռնցքամարտիկը արծաթե մեդալ է նվաճել։ Հետո Միխայիլ Ալոյանին զրկել են արծաթե մեդալից իբր դոպինգի պատճառով։ Ենթադրվում է, որ դոպինգ թեստի արդյունքների վրա ազդել է մրսածության դեղամիջոցը, որը մարզիկը ընդունել էր Օլիմպիական խաղերից առաջ։ 2022 թվականի փետրվարի 22-ին կայացած իր վերջին մենամարտում Միխայիլ Ալոյանը պաշտպանել է առաջին թեթև քաշային կարգում WBA Gold-ի տիտղոսը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular