ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Անհանգստացել են նաեւ Ռուսաստանում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օրեր շարունակ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մասին հակասական տեղեկատվություն էր ստացվում, երեկ մեզ ասացին, որ ադրբեջանցիները, ճիշտ է՝ հետ են քաշվել Փառուխից, բայց ամբողջությամբ հետ չեն քաշվել Քարագլուխ բարձունքի գրաված հատվածից, չնայած ռուսական խաղաղապահները մի քանի օր է՝ ակտիվ բանակցում են։ Տեղեկացանք, որ ադրբեջանցիների մոտ կեսը վերադարձել է ելման դիրք, երեկ երեկոյի դրությամբ մոտ 200-250 ադրբեջանցի էր մնացել, որոնց ռուսական խաղաղապահները թույլ չեն տալիս հերթափոխ իրականացնել եւ կապ պահպանել ադրբեջանական բազայի հետ։

Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սա հույս է ներշնչում, որ նրանց պաշարը շուտով կվերջանա, եւ ինքնակամ կվերադառնան ելման դիրք։ Երկու օր է՝ ռուսական կողմը բազմապատկել է իր խաղաղապահների ներկայությունն այդ տարածքում՝ այլ կետերից տեղափոխելով, որոնք հսկում են եւ թույլ չեն տալիս, որ «պերեսմենկա» արվի։ Զուգահեռաբար շարունակում են բանակցել ադրբեջանցիների հետ։

Նկատենք, որ հայկական մամուլի բարձրացրած աղմուկից հետո է ռուսական զինուժը տեղից շարժվել եւ քայլեր ձեռնարկել։ Անհանգստացել են նաեւ Ռուսաստանում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular