ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ապտակ Փաշինյանի իշխանությանը միջազգային իրավապաշտպաններից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը և քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։ Կազմակերպության տարեկան զեկույցը, որը կոչվում է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը», արձանագրում է՝ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ։

«Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ 2021թ. մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի։ Օգոստոսին՝ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև երեք ամիս ազատազրկումը։ Այդ նոր օրենքի շրջանակում սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործ հարուցեց Ֆեյսբուքի մի օգտատիրոջ նկատմամբ՝ վարչապետին պատկերող լուսանկարի մեկնաբանությունների դաշտում նրան վիրավորանք հասցնելու համար», - ասված է Amnesty International-ի զեկույցում։

Վաղուց այլևս զարմանալի չեն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների այս քննադատական արձանագրումները։ Ի տարբերություն տեղական «իրավապաշտպանների», որոնց զգալի մասն իր առաքելությունը տեսնում էր նախկինների օրոք հակապետական գործունեություն ծավալելու մեջ, իսկ այսպես կոչված «հեղափոխությունից» հետո բերանները ջուր են առել, միջազգային կազմակերպություններն առաջնորդվում են փաստերով և ապացույցներով, այլ ոչ «ժողովրդավարությունը մեր բրենդն է» տիպի անհեթեթ հայտարարություններով։ Փաշինյանական իշխանությունն, ի դեպ, այնքան ցինիկ է, որ մինչ օրս չի արձագանքել ո՛չ այս, ո՛չ էլ նախկինում արված քննադատություններին։ «Շառից-փորձանքից հեռու» սկզբունքով ընդամենը փորձում են մոռացության տալ քննադատությունները, իսկ սեփական կողմնակիցներին համոզել, թե իրենց «երջանիկ կյանքի» միակ ու անկրկնելի աղբյուրը Նիկոլ Փաշինյանն է։ 

Հայկ Վարոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular