ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ազատվում է կասկածելիներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետական հաստատություններում անցանկալի և կասկածելի տարրերից ազատվելուն զուգահեռ Նիկոլ Փաշինյանը որոշել է նաև մաքրել խորհրդարանական խմբակցությունը, որի որոշ անդամների նկատմամբ այդպես էլ վստահություն չունեցավ։ Մամուլն այսօր տեղեկություն տարածեց, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկել են պատգամավոր Անուշ Բեղլոյանին Մրցակցության պաշտպանության հանձնաժողով գործուղելու հարցը։

«Պարզվում է՝ որոշումը կայացրել է Փաշինյանը, ԱԺ խմբակցության իր վստահելիների «նավոդկայով»։ Նրան զեկուցել են, որ Բեղլոյանը կասկածելի կապերի մեջ է անհայտ շրջանակների հետ, մասնակցում է ինչ-ինչ քննարկումների, որոնց չպետք է մասնակցի, և որոնք համաձայնեցված չեն ՔՊ «պոլիտբյուրոյի» հետ, գրեթե չի շփվում իրենց հետ։ Մի խոսքով, համայնքը բողոքել է, և Փաշինյանը որոշել է ազատվել Բեղլոյանից, բայց քանի որ ոչ մեկի հետ չեն ուզում թշնամանալ, որոշել են նրան նոր՝ անշառ պաշտոն առաջարկել, որտեղ նրանից գրեթե ոչինչ կախված չէ։ Աշխատավարձ կստանա ու վտանգ չի ներկայացնի թիմի համար»,- գրում է «Հրապարակը»։

Անուշ Բեղլոյանը, նշենք, տևական ժամանակ եղել է «Արմենտել» ընկերության մամուլի պատասխանատուն, մինչ այսպես կոչված «հեղափոխությունն» էլ Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող ՊՈԱԿ-ի կարկառուն աշխատակիցներից էր։ 2018 թվականին նա և այդ ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ փաշինյանական ընտրացուցակով պատգամավոր դարձան կամ պաշտոններ ստացան այլ կառույցներում։

Միքայել Մինասյանի «տեղեկատվական զորքերի» զինվորին պատգամավոր դարձնելու հանգամանքը, իհարկե, հարուցել էր «հեղափոխական» թիմի զարմանքը, սակայն նրանց հասկացրել էին, որ դա անհրաժեշտ է, թիմը միայն փաբերում քարշ եկողներով չի կարելի համալրել, հարկավոր են նաև ոլորտներից գլուխ հանող մարդիկ։ Փաշինյանն այսօր խորը կասկածներ ունի, որ պատգամավորն ամենևին էլ հավատարիմ չէ իրեն, շփվում է նախկին գործընկերների հետ, ուստի որոշել են գործուղել անշառ մի տեղ։ Իհարկե, կարող էին և զրկել մանդատից ու անգործ թողնել, սակայն այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» վախենում է տեղեկատվական արտահոսքերից, իսկ պատգամավորները բավական կարևոր տեղեկությունների են տիրապետում։

Տարոն Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular